Բիշքեկում սկսվել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը
Բիշքեկում սկսվել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։
Հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները։
Հանդիպումն անցկացվում է ԹՊԿ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակում և նվիրված է «Թյուրքական աշխարհի հզորացում. տնտեսական ինտեգրում, կայուն զարգացում, թվային ապագա և անվտանգություն բոլորի համար» թեմային:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Բիշքեկում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովը։