ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար․ Վլադիմիր Պուտին

0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը իրականություն դարձնելու համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինը նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերն ընդունելու արարողության ժամանակ։  

«Մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ կառուցված է նույն ոգով։ Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Հետագայում ևս կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական ​​սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին համապատասխան», – նշել է Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգտակար զրույցի վրա։

«Չեմ կարող իմ գոհունակությունը չհայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվեցին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան համաձայնության հասնելու սկզբունքային հարցերի շուրջ»,- ընդգծել է Պուտինը։ 

The post Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար․ Վլադիմիր Պուտին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.