Մայքլ Ջորդանի իրերը Sotheby's-ի աճուրդում վաճառվել են 8,5 միլիոն դոլարով (լուսանկարներ)
Երկուշաբթի Նյու Յորքում կայացած աճուրդում բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզաշապիկների և նրան պատկանող այլ իրերի հավաքածուն վաճառվել է 8,5 միլիոն դոլարով, գրում է chicago.suntimes.com-ը:
Ըստ Sotheby's-ի՝ Ջորդանի կարմիր մարզաշապիկը, որը նա կրել է 1996-97-ին Chicago Bulls-ի կազմում, ամենաթանկ վաճառված նմուշն է եղել: Այն վաճառվել է 4,7 մլն դոլարով:
ԱՄՆ դրոշը, որը Ջորդանը ծածնել է 1992-ին Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ ստանալուց հետո վաճառվել է 1.8 մլն դոլարով: Դրա վրա մարզիկի ինքնագիրը կա: