ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

ՀՀ-ում արտոնյալ մարդ չկա, կլինի չարաշահում, կլինի գնահատական. Մկրտչյանը՝ ՊԵԿ-ի հրապարակման մասին

0

Կարդացեք ՊԵԿ-ի նյութը, ոչ թե միայն վերնագիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի հրապարակմանը, որը վերաբերում է իր ընտանիքին պատկանող ռեստորանում հայտնաբերված  շուրջ 100 մլն դրամի ստվերային շրջանառությանը:

«Ես տեղյակ չեմ, այն ինչ գրված է, գրված է: Ես առհասարակ չեմ խառնվում այդ գործերին,  ընդհանրապես կապ չունեմ այդ բիզնեսի հետ, այդ բիզնեսով զբաղվում է իմ հորեղբայրը, ով դրանով զբաղվում է  դեռ 2000-ականներից:

Եթե չեմ սխալվում, ինչ-որ համադրումների խնդիր է  եղել, որը վերականգնվել է: Բայց դա իմ խնդիրը չէ, իմ ընտանիքը շատ ավելի մեծ է,  հետևաբար յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս: ՀՀ-ում չկա արտոնյալ մարդ, բոլորն օրենքի առաջ հավասար են, կլինի չարաշահում, կլինի նաև համապատասխան գնահատական»,- ասաց նախարարը: