ՃՏՊ՝ Երևանում․ կա տուժած
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 07։00-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցում՝ թիվ 20/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։
Մինչ դեպքի վայրում աշխատոմ էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Տեղում քննչական բաժինը պարզել է, որ մահացածը Երևանի բնակիչ 64-ամյա Նարինե Բ․-ն է, իսկ վարորդը՝ Երևանի բնակիչ 33-ամյա Բաբկեն Ա․-ն։
Դեպքի փաստով Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քր․ օր-ի 342 հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։