Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի մրցաշարի քառորդ եզրափակիչ
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը թենիսի Փարիզի Մսստերս մրցաշարի քառորդ եզրափակիչում է:
Փարիզի Մաստերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 24-րդ ռակետ Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի հետ: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ երկու սեթում` 7:6, 6:4 հաշվով:
Խաչանովը դուրս եկավ Փարիզի Մաստերս մրցաշարի քառորդ եզրափակիչ: