Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան
0
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Գրիգոր ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- ասված է հրամանագրում։
The post Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.