Հռչակավոր դաշնակահար Դենիս Մացուևը բացառիկ ծրագրով Երևանում է
Հանդիսատեսի պահանջով, ինչպես նաև մենահամերգի տոմսերի արագ սպառվելու հետևանքով՝ ևս մեկ տպավորիչ երեկո իր ունկնդիրների համար․ Դենիս Մացուևը և ընկերները նոյեմբերի 8-ին ելույթ կունենան՝ «Ջազը և դասականը» սիրված հեղինակային ծրագրով Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս նախագիծն իր փառքի վերելքին է հասել այնպիսի բեմերում, ինչպիսիք են Փարիզի Շանզ Էլիզեն և Մոսկվայի Մեծ թատրոնը, Վիեննայի Մուզիքֆերայնը՝ արժանանալով բուռն արձագանքի և անջնջելի հետք թողնելով հանդիսատեսի սրտում։