Ֆուտբոլային ֆան-ակումբների անդամները խաղի ժամանակ մտել են խաղադաշտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ)
ՀՊԼ հերթական տուրում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ այսօր ընդունել է «Ալաշկերտին»:
Խաղի մեկնարկից վայրկյաններ անց այն ընդհատվել է, ֆան-ակումբների անդամները մտել են խաղադաշտ, պաստառ պարզել, որի վրա գրված էր՝ «Your time has come»՝ (քո ժամանակը եկել է), նկատի ունենալով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, որի հրաժարականի պահանջով դեռ շաբաթներ առաջ ֆուտբոլային հանրությունը հանդես էր եկել հայտարարությամբ։