Մինսկը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, եթե խոսքը վերաբերում է Ուկրաինայում հակամարտությանը. Լուկաշենկո
Մինսկը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, եթե խոսքը վերաբերում է Ուկրաինայում հակամարտությանը. այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովում:
«Դա մեր անվտանգության երաշխիքների հարցն է: Այս առումով մենք այլ բան չենք պահանջում և պատրաստ ենք այդ ուղղությամբ աշխատել», - նշել է երկրի ղեկավարը: