Հայտնի են Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակչի զույգերը. վիճակահանության արդյունքներ
Կայացել է Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի վիճակահանությունը։ Այս փուլի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 16-ին։
«Տոտենհեմը» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալը»՝ «Քրիսթալ Փելասի», «Նյուքասլը»՝ «Բրենտֆորդի», «Լիվերպուլը»՝ «Սաութհեմփթոնի» հետ:
Նախորդ մրցաշրջանում Լիգայի գավաթակրի կոչմանն արժանացել է «Լիվերպուլը»՝ եզրափակչում հաղթելով «Չելսիին» (1:0): Միակ գոլը խփել է պաշտպան Վիրջիլ վան Դեյկը։