Փաշինյանը հող չտվող երբեք չի դառնա. երկիրը տալիս է՝ իշխանությունը պահելու համար. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Հայաստանի այս Կառավարությունն իրականում հայկական շահից բխող հարցերը բանակցելու ճանապարհով չի գնում, ընդհակառակը՝ ադրբեջանական շահերը փաթեթավորում ու ներկայացնում է՝ որպես Հայաստանի շահից բխող քայլ։ Ասում են՝ պետք է հանձնենք, որ լավ ապրենք, պետք է գյուղերը տանք թշնամուն, դա նույնպես բխում է հայկական շահից։ Հասկացությունների իմաստի փոփոխության ճանապարհով է այս իշխանությունը գնում»։