ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
31

Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն 2025-ին կնվազի 2,5 տոկոսով

0

Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն 2024-ի համեմատ կնվազի 2,5 տոկոսով՝ կկազմի 24 միլիարդ 365 միլիոն դրամ։ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Ընդ որում՝ ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 միլիարդ դրամ, որը 4 տոկոսով ավելի քիչ է, քան 2024 թվականին, իսկ կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 միլիարդ 180 միլիոն դրամ, որը 6 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։

The post Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն 2025-ին կնվազի 2,5 տոկոսով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.