Ռուբեն Ռուբինյան. Սպառնալիքներ բազմիցս ստացել եմ. գտել եմ, որ իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված վիրավորանքներ են. «Ժողովուրդ»
0
2024 թվականի փետրվարի 26-ին, տեղեկացա ՔՊ գրասենյակի մոտ ռումբ տեղադրված լինելու մասին եւ խոսեցի Ռոմանոս Պետրոսյանի հետ, բնականաբար անհանգստացա: Ի դեպ, նշված հաղորդագրությունը տեսել եմ, քանի որ բացել եմ իմ Messenger-ի «սպամ» բաժինը. ուստի հնարավոր է, որ այլ անձիք նույնպես կան, ովքեր ստացել են նման հաղորդագրություններ, սակայն չեն տեսել, քանի որ «սպամ»-ը չեն բացել: