«Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի» տնօրենը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Թադևոսյանն, իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 58 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Նելի Խաբայանին։