ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Ուզում եք ասել, որ ԳՇ պետը պետք է զենք վերցնի և գնա ադրբեջանցիներին Ջերմուկից հանի՞. Էդվարդ Ասրյան

0

Բանակում զինվորների ինքնասպանությունների դեպքերի վերաբերյալ քանակական համեմատություն  ճիշտ չէ կատարել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:

«Յուրաքանչյուր զինծառայողի կյանք՝ լինի սպա, թե ժամկետային, թանկ է: Ես կարող եմ ասել, որ 2022-23թթ-ին դեպքերի աճ չունենք: Ես ունեմ իմ համեմատական թվերը, բայց դրանք հրապարակման ենթակա չեն»,- ասաց նա:

ԳՇ պետը հրաժարվեց պատասխանել Ջերմուկից ադբեջանցիների հեռանալու մասին հարցերին:

«Խնդրում եմ ինձ այդ հարցը այլևս չտալ, դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է և հանրության առաջ հրապարակման ենթակա հարց չէ: Ձեր հարցադրումով ուզում եք ասել,  որ ԳՇ պետը պետք է զենք վերցնի և գնա նրանց այնտեղից հանի՞, ճիշտ հարց չեք տալիս»,- ասաց ԳՇ պետը: