ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Ջերմուկում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում (Վայոց Ձորի մարզ, քաղաք Ջերմուկ) հայտնաբերվել են հայրենական օրենսդրությամբ և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Չեն ապահովվել՝

-պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,

-արտադրական շինություններ կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը.

-սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,

-արտադրական շինություններում պահվել է անձնակազմի անձնական և արտադրական  հագուստ և կոշիկ,

-հնարավոր չի եղել արտադրամասի հատակների, պատերի մակերևույթների առանձին հատվածներ հեշտորեն լվանալ, և ախտահանել,

-առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

-արտադրությունում օգտագործվող որոշ գործիքներ և պարագաներ, որոնք անմիջապես շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Վերահսկիչը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: