ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Հնդիկ գործարարը 118 մլն դոլար կարողության մի մասը կտակել է սիրելի շանը

0

Հնդկական Tata Steel ընկերության նախկին ղեկավար Ռաթան Տատան, որը մահացել է հոկտեմբերին, իր 118 մլն դոլար կարողության մի մասը կտակել է սիրելի շանը. խոսքը Տիտո մականունով գերմանական հովվաշան մասին է, որ մինչև գործարարի կյանքի վերջին օրերը նրա կողքին է եղել:

Ինչպես գրում է Yahoo News-ը, գործարարն իր կտակում կարգադրել է, որ Տիտոյին ապահովվի «անսահմանափակ խնամք»:

Բացի այդ, Տատան, որն ամուսնացած չի եղել և ժառանգներ չունի, կտակում ներառել է իր խոհարարին, երկարամյա սպասավորին, գլխավոր օգնականին:

«Նրանք երբեք ստիպված չեն լինի այլևս աշխատել և շատ լավ կապրեն», - մեկնաբանել է հանգուցյալի ընկերը:

Նա ընդգծել է, որ սա «առատաձեռնության ժեստ չէ», այլ «երախտագիտության ժեստ՝ պարգևած ուրախության և հոգատարության համար», որը նա զգացել է իր շնից և ամենամտերիմ մարդկանցից: Կտակում ներառվել են նաև նրա եղբայրն ու երկու քույրերը:

Տատան Հնդկաստանի միջազգայնորեն ճանաչված բիզնես առաջնորդներից մեկն էր, որը հայտնի էր շների հանդեպ իր սիրով: Շների հանդեպ Տատայի սիրո մասին հայտնի է դարձել 2018 թվականին, երբ նա մերժել է Բուքինգհեմյան պալատի հրավերը Ուելսի արքայազնի և այժմյան թագավոր Չառլզի կողմից՝ պատճառաբանելով, որ շունը հիվանդ է: