ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Հիասթափված ենք, որ «Արսենալ»-ը չհաղթեց «Լիվերպուլ»-ին, մենք ավելի լավն էինք. «Արսենալի» գլխավոր մարզիչ

0

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 9-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղում ոչ-ոքի արդյունքը (2:2).

«Ես հպարտ եմ թիմով, հատկապես այն իրավիճակում, որի միջով մենք այժմ անցնում ենք: Ըընդհանուր առմամբ, կարծում եմ, հատկապես առաջին խաղակեսում լիակատար գերիշխանություն էր, մենք շատ-շատ լավն էինք, սուր, արդյունավետ, վճռական, և արդյունքը պետք է ավելի մեծ լիներ։

Ոչ մի բան բաց չթողնելով՝ մենք, ըստ էության, երկու գոլ նվիրեցինք, և սա ամենավիրավորականն է։ Եվ այն, որ չկարողացանք ավարտին հասցնել խաղը: Հիասթափված ենք, որ չհաղթեցինք: Կարծում եմ՝ մենք ավելի լավն էինք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը իր պաշտոնական կայքում։