ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Մեսսին արձագանքել է «Բարսելոնա»-ի Էլ Կլասիկոյում տարած հաղթանակին

0

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր նախկին թիմի՝ «Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (4:0):

«Ինչ հրաշալի հաղթանակ էր»,- գրել է Մեսսին «Բարսելոնայի» Instagram-յան էջի հրապրակումներից մեկի մեկնաբանությունների բաժնում։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 11 տուրից հետո 30 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Ամենամոտ հետապնդողից՝ Մադրիդի «Ռեալից», ունենալով 6 միավորի առավելություն։

«Բարսելոնայի» հաջորդ մրցակիցը Լա Լիգայում կլինի «Էսպանյոլը»: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:15-ին։