ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30
31

Կողմ եմ սահմանազատմանը, որովհետև այսօր ոչ մի հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվելnւ. ԵԿՄ նախագահ

0

Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու, Եռաբլուրում ասել է «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը՝ նախորդ իշխանություններին մեղադրելով երկիրը չզինելու և թալանելու համար:

Նա ընդգծել է, որ «երկրապահները չեն կարող գնալ հրապարակ ու բղավել «դավաճա՛ն»»:

«Երկրապահը միշտ էլ եղել է իշխանության կողքին, և եթե այսօր փորձի քաղաքական խաղեր տալ, կգնանք դեպի ցեղասպանություն, ինչպես եղավ 1915-ին», - ասել է Միքայելյանը։

Նրա խոսքով՝ սահմանազատումն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ազատ և անկախ պետություն դառնա, մի բան, որ այսքան տարի, ըստ նրա, չենք ունեցել։

Միքայելյանը նաև հայտարարել է, որ Արցախի հարցում հույս չի կարցնում: