ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Ուկրաինային հատկացնում ենք զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի 400 մլն դոլար արժողությամբ օգնության փաթեթ. Պենտագոնի ղեկավար

0

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին նա ասել է հոկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, գրում է korrespondent.net-ը:

Նրա խոսքով՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ ԱՄՆ-ը շարունակում է մեծացնել Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը:

«Այսօր ես կցանկանայի հայտնել Ուկրաինային զինամթերքի, ռազմական տեխնիկայի և զենքի 400 միլիոն դոլարի օգնության նախագահական փաթեթի մասին», - ասել է Օսթինը։

Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային՝ համաձայն Զելենսկու և Բայդենի ստորագրած անվտանգության երկկողմ համաձայնագրի։