ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Չելսիի աստղ Պալմերը նշել է, թե որտեղ կցանկանար ավարտել կարիերան

0

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը նշել է, թե որ ակումբում կցանկանար անցկացնել իր ողջ կարիերան։

«Կարո՞ղ եմ ամբողջ կարիերաս անցկացնել «Չելսիում»: Իհարկե, «Չելսին» իմ երկրորդ տունն է։ Շատ ոգևորված եմ, թե ինչի կարող ենք հասնել միասին։ Ես լիովին նվիրված եմ ակումբին և տեսնում եմ իմ ապագան այստեղ»,- ասել է Պալմերը The Telegraph-ին տված հարցազրույցում:

22-ամյա խաղացողն ընթացիկ մրցաշրջանում «ազնվականների» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 6  գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։