ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Իհարկե մենք կզգանք Չալհանօղլուի բացակայությունը․ Մխիթարյան

0

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Ռոմայի» դեմ արտագնա խաղից հետո (0:1) խոսել է վնասվածք ստացած խաղընկերների մասին։

«Ցավում եմ Աչերբիի և Չալհանօղլուի համար, իսկապես հուսով եմ, որ նրանց վնասվածքները լուրջ չեն։ Մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար։ Իհարկե, մենք կզգանք Հականի բացակայությունը, բայց կարծում եմ առանց նրա գլուխ կհանենք»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության հաջորդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ կընդունի սկզբունքային մրցակից «Յուվենտուսին», իսկ մինչ այդ Չեմպիոնների լիգայում ուժերը կչափի «Յանգ Բոյզի» հետ։