ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Բլինկենը 1 տարում 11-րդ այցը կկատարի Մերձավոր Արևելք. նպատակը հրադադարի շուրջ բանակցություններն են

0

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի կմեկնի Մերձավոր Արևելք, հայտարարել է Պետդեպարտամենտը՝ մանրամասնելով, որ Վաշինգտոնը փորձում է, ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի մահից հետո, սկսել Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ բանակցությունները:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այս այցը տարածաշրջան տասնմեկերորդն է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից ի վեր, գրում է Reuters-ը:

Այցը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, որը Իսրայելն ակտիվացրել է իր ռազմական արշավը Գազայում և Լիբանանում: