ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Կյանքից հեռացել է քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը. նա Էրդողանի երկարամյա հակառակորդն էր

0

Մահացել է Թուրքիայում արգելված FETO կազմակերպության հիմնադիր, թուրք իսլամական քարոզիչ, նախկին իմամ Ֆեթուլլահ Գյուլենը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկարամյա հակառակորդն էր համարվում: Hürriyet թերթի ներկայացուցիչ Հանդե Ֆըրաթը CNN TÜRK-ի ուղիղ եթերում հաստատել է Գյուլենի մահվան լուրը:

«Վերջերս նրա առողջությունը չափազանց թույլ էր: Բացի երիկամների անբավարարությունից և շաքարախտից, նա նաև դեմենցիա ուներ», - ասել է Ֆըրաթը։

Գյուլենը մեղադրվում էր 2016-ին Թուրքիայում Էրդողանի դեմ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: Գրող և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը բնակվում էր ԱՄՆ-ում՝ իբրև աքսորյալ:  Էրդողանը Գյուլենին մեղադրում էր ոստիկանական, դատական համակարգերում, զինված ուժերում և մամուլում «զուգահեռ կառույցներ» ստեղծելու փորձի համար: Սակայն քարոզիչն այդ ամենը հերքում էր: