ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Չեմ հասկանում՝ Ադրբեջանը ինչու պետք է չվավերացնի սահմանազատման կանոնակարգը. Մհեր Գրիգորյան

0

Պետական սահմանի մասին 5-րդ օրենքի համաձայն պետական սահմանի տեղորոշումը և փոփոխությունը կատարվում է  ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով: Այս մասին ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի վավերացման հարցի վերաբերյալ Մհեր Գրիգորյանի կողմից զեկուցման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Ըստ հայտարարությունների՝ արդեն տեղորոշված է 12 կմ միջպետական սահման, ի՞նչ իրավունքով է դա արվել, ո՞ր միջազգային պայմանագրերով և Հայաստանի ո՞ր օրենքով: Երկրորդ հարցս հետևյալն է՝ սահմանազատման հանձնաժողովը ի՞նչ իրավունքով է իրականացրել  սահմանադրությամբ իրեն չվերապահված հանրային, իշխանական լիազորություններ, օրինակ պետական սահմանի մաս կազմող արձանագրությունը, որը պետք է ընդունի ձեր հանձնաժողովը:  Երրորդ հարցս այն  է, թե ինչու է պարտադիր համարվել ԱԺ-ի կողմից վավերացումը, այն ըստ կանոնակարգի պարտադիր չէ: Եվ ամենակարևոր հարցը՝ երկու համաձայնագրերն էլ ուժ կստանան, երբ երկու կողմերն անցնեն իրենց ներպետական  ընթացակարգերը:

Ինչու է Հայաստանը որոշել առաջանցիկ  դա կատարել, երբ հայտնի չէ Ադրբեջանը կվավերացնի,  թե ոչ, որտեղ է երաշխիքը, որ մեր վավերացումը բացառելու է Ադրբեջանի կողմից չվավերացումը ու մեզ համար անընդունելի պայմաններով վավերացումը»,- ասցա նա:

Արձագանքելով՝ Մհեր Գրիգորյանն ասաց. «Եթե մենք ստորագրել ենք կանոնակարգը, որևէ պատրվակով այն չվավերացնելը կողմերի կողմից բացատրություն չի ունենա:

Բայց այնուամենայիվ, եթե նման բան տեղի ունենա, ապա մենք վավերացնելուց հետո ունենք վերջին փուլը, որ կանոնակարգը ուժի մեջ կմտնի, երբ մենք փոխանակվենք բնօրինակներով: Եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից կամ վերապահումներ սահմանվեն, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա և պրոցեսը  կընդհատվի:

Եվ հետևաբար մենք չենք ունենա մի իրավիճակ, երբ վավերացնելուց հետո մերը մտնի ուժի մեջ, իսկ մյուս կողմից չունենանք վավերացում: Ես չեմ հասկանում ինչու պետք է չվավերացվի Ադրբեջանում այս կանոնակարգը, որովհեև եթե նման ցանկություն չլիներ, ապա ինքը ուղղակի չէր ստորագրվի: Ինչ վերաբերվում է իրավական հիմքերին, այստեղ պետք է  հաշվի առնենք պետության ինստիտուտների գնահատականները:  Ես չեմ կիսում այն գնահատականը, թե ինչ-որ գործողություններ անօրինական են եղել: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն ունի սահմաններ ու դրանք պետք է տեղորոշել: Սահմանների փոփոխություն ըստ էության տեղի չի ունեցել, Տավուշում իրականացվել է 12 կմ սահմանագծի վերականգնում  ու այն, ինչ վերականգնվել է  մեր օրինական սահմանն է»: