ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Սանդուն առաջատարն Է Մոլդովայի նախագահական ընտրություններում. հնարավոր է ընտրությունների երկրորդ փուլ

0

Մոլդովայի ներկայիս նախագահ Մայա Սանդուն նախագահական ընտրություններում ստանում է ձայների 41,84%-ը, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 26,35%։

Այս նախնական արդյունքները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)՝ արձանագրությունների 97,88%-ի մշակումից հետո, փոխանցում է  ՏԱՍՍ-ը:

Ընտրությունների արդյունքում կհաղթի այն թեկնածուն, ով կհավաքի ձայների կեսից ավելին։

Հակառակ դեպքում նոյեմբերի 3-ին կկազմակերպվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջին փուլի երկու առաջատարները։