ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Պուտինն ավելի շատ, քան որևէ ռուս քաղաքական գործիչ, հասկանում է Սերբիայի դիրքորոշումը. Վուչիչ

0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ:

Հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

Ղեկավարները շնորհավորանքներ են փոխանակել նացիստական զավթիչներից Բելգրադի ազատագրման 80-ամյակի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել բարեկամական մթնոլորտում

«Զրույցը շատ երկար էր. մենք խոսում էինք ինչպես ընկերներ:

Պուտինը զրույցի ընթացքում երկու անգամ կրկնել է նույն արտահայտությունը՝ այն, ինչ լավ է Սերբիայի համար, լավ է Ռուսաստանի համար, այն, ինչ լավ է սերբերի համար, լավ է ռուսների համար»,- ասել է Վուչիչը։

«Մենք միշտ չէ, որ պետք է ամեն ինչի մասին նույն կերպ մտածենք, բայց Պուտինը, ավելի շատ, քան ցանկացած այլ ռուս քաղաքական գործիչ, հասկանում է Սերբիայի դիրքորոշումը և մեր իրավիճակի ծանրությունը:

Եվ սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ձեզ ասել»,- եզրափակել է Սերբիայի ղեկավարը: