ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

«Տառերի պուրակի» մոտ Nissan-ը մխրճվել է քարով բարձված ԿամԱԶ-ի հետնամասի մեջ. կա վիրավոր

0

Հոկտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում Մարգարա-Վանաձոր Մ-3 ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակի» հարևանությամբ, բախվել են Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Խ.-ի վարած Nissan մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 54-ամյա Էդիկ Ն.-ի վարած ԿամԱԶ մակնիշի ավտոմեքենաները։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Nissan-ը մխրճվել է քարով բարձված ԿամԱԶ-ի հետնամասի մեջ. վթարի հետևանքով Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։