Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին (նկարներ, տեսանյութ)
Հոկտեմբերի 18 և 19-ին Հայաստանում անցկացվում է Real Biusiness Conference-ը, որին Ամերիաբանկը ներկայացնում է MyBusiness թվային հարթակը: Այն բիզնես հաճախորդների համար ստեղծված օնլայն հարթակ է, որը մեկ պատուհանի սկզբունքով առաջարկում է մի շարք ծառայություններ՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ։
Հարթակում հասանելի ծառայությունների լայն շրջանակը, առավելություններն ու բիզնես հաճախորդների հետ համագործակցության հեռանկարները ներկայացնելու է MyBusiness թվային հարթակի ղեկավար Արփինե Հարությունյանը։
MyBusiness.am. օնլայն էկոհամակարգ բիզնեսի համար
MyBusiness հարթակը Ամերիաբանկի նորարարական հարթակն է և իր տեսակի մեջ եզակին Հայաստանում և տարաշածրջանում: Բիզնես հաճախորդների համար հասանելի են մի շարք ծառայություններ մեկ վայրում։ MyBusiness հարթակի ծառայությունների մշակման հիմքում ընկած են բիզնես հաճախորդների կարիքները: Հարթակի նպատակն է` բիզնես հաճախորդներին տրամադրել արագ և հարմարավետ ծառայություններից օգտվելու հնարավորություն: Արդյունքում բիզնես հաճախորդն էականորեն բարելավում է իր թվային փորձառությունը և խնայում ժամանակ:
Հարթակի ծառայությունները․
- որպես ԱՁ կամ ՍՊԸ դառնալ Ամերիաբանկի հաճախորդ` բացելով բանկային հաշիվ բիզնեսի համար
- դիմել և ստանալ անվճար բիզնես քարտ` ՀՀ դրամով, դոլարով և եվրոյով
- դիմել և ստանալ անվճար Օնլայն/Մոբայլ բանկինգ
- դիմել և ակտիվացնել ՀԴՄ սարքի վրա POS ծառայություն, POS տերմինալ կամ PhonePOS ծառայություն, շուտով նաև վիրտուալ POS (vPOS)
- դիմել և ստանալ բիզնես վարկ
MyBusiness.am-ը թվերով
Օնլայն բացված հաճախորդներ - 25% (30.09.2024)
Օնլայն պատվիրված բիզնես քարտեր - 75% (30.09.2024)
Ակտիվացված Օնլայն/մոբայլ բանկինգ - 62% (30.09.2024)
Օնլայն վարկավորման մասնաբաժինը ՓՄՁ վարկավորման մեջ - 70 % (30.09.2024)
Օնլայն եղանակով ակտիվացված POS տերմինալների մասնաբաժինը ընդհանուրի մեջ - 21 % (30.09.2024)
MyBusiness հարթակը ստեղծվել է հաճախորդների կարիքների շարունակական ուսումնասիրության արդյունքում, ընդ որում ոչ միայն բանկ-հաճախորդ, այլ նաև գործընկերային հարաբերություններ ձևավորելու և ամրապնդելու հեռանկարով։ Հարթակում ներկայացված ծառայությունների շրջանակը նախատեսվում է ընդլայնել` ներառելով ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ:
Real Business Conference-ի մասին
Real Business Conference-ը նվիրված է Հայաստանի տնտեսության 6 ամենաազդեցիկ ոլորտներին՝ զբոսաշրջություն, հոռեկա, կառուցապատում, արտադրություն, ռիթեյլ և ֆրանչայզինգ։ Կոնֆերանսի խոսնակները Հայաստանի հայտնի ընկերությունների հիմնադիրներ և առաջատար բիզնես փորձագետներ են։ Միջոցառման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները կպատմեն իրենց հաջողության պատմությունները, կանցկացվի նաև 6 պանելային քննարկում:
Real Business կոնֆերանսի կազմակերպիչներն են Հայ Գործարարների Ասոցիացիան, «Մանթաշյանց» գործարարների ակումբը և Big Projects ընկերությունը։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: