Կարեն Խաչանովը Ղազախստանում խաղալու է եզրափակիչ մտնելու համար
0
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ղազախստանում ընթացող $ 1 036 700 ընդհանուր մրցանակային ֆոնդով Almaty Open մրցաշարի քառորդ եզրափակչում 1 ժամ 18 րոպեում 6:2, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տարել կորտի տերերից Բեյբիտ Ժուկաեւի նկատմամբ: Աշխարհի 26-րդ ռակետը հանդիսացող մեր հայրենակիցը եզրափակիչ անցնելու համար հանդիպելու է Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Վուկիչի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ