ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամ է ձերբակալվել

0

Երեկ գիշերը` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել  Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին:

Ասված է կուսակցության հայտարարության մեջ․

«Ընդհանուր առմամբ ձերբակալվել են կուսակցության 8 անդամ, որոնցից 3-ը աղջիկ են:

Հերթական անգամ գործող վարչախումբը դիմում է ռեպրեսիվ մեթոդների ՀՀՄ կուսակցության անդամներին ահաբեկելու նպատակով՝ այս անգամ ուժ կիրառելով անգամ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ:

Կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ:

Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի հրահանգով քաղաքական հետապնդումները»: