ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

ՔՊ-ական պատգամավորին կանչել են «հարցաքննության». հարցը կդրվի վարչության նիստին․ «Հրապարակ»

0

Ուժայինների մասնակցությամբ աղմկահարույց լսումներից արդեն մի քանի օր է անցել, բայց Ազգային ժողովում տղայական պահվածքով աչքի ընկած Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հարցով, ինչպես կասեր մերօրյա դասականներից մեկը, երկրում գործընթաց չկա։ Օրենսդիր թիվ մեկ ամբիոնից մատ թափ տվող, ձայնը բարձրացնող, աչքերը վերուվար անող, «ստռախ գանյատ» անող եւ գողական գնացող ուժային պաշտոնյային վերադասից ո՛չ նկատողություն է արվել, ո՛չ էլ, առավել եւս, պատժիչ միջոցներ են կիրառվել` այն պարագայում, երբ այդ ամենն արվել է ի տես հանրության։

Փոխարենը «Քաղաքացիական պայմանագրում» «հարցաքննության» են կանչել Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի երկրորդ կողմին՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ ՔՊ վերահսկող մարմինը, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի քավորն է՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նախօրեին՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստից առաջ նիստ է հրավիրել եւ քննել խորհրդարանական լսումների ժամանակ իրենց կուսակից, պատգամավոր Աղազարյանի վարքը։ Հիշեցնենք․ վերահսկող հանձնաժողովի կազմում են նաեւ պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականները չեն ցանկանում խոսել այդ թեմայով, Հայկ Ցիրունյանը միայն հաստատեց, որ նիստ են ունեցել։ «Մենք նախաձեռնողից առաջ, այո, վերահսկողի նիստ ենք ունեցել, բայց ներքին կուսակցական հարցեր ենք քննարկել, ինչպես միշտ։ Վերահսկող հանձնաժողովը քննում է ֆինանսական հարցերը եւ բողոք-դիմում նամակները, ապա ներկայացնում վարչությանը»,- ասաց Ցիրունյանը:

Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։