ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ու փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն Արդարադատության նախարար չեն լինի. «Ժողովուրդ»

0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հրաժարվել են արդարադատության նախարարի թեկնածու լինելուց: Նրանք չեն ուզում կառավարությունում աշխատել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՔՊ-ն, Արփի Դավոյանի թեկնածությունը քննարկելուց եւ նսեմացված կերպով մերժելուց հետո, ՀՀ արդարադատության նախարարի 4 թեկնածուների է դիտարկել՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան:

Իշխանամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նազելի Բաղդասարյանը եւ Սուրեն Գրիգորյանը հրաժարվել են իրենց թեկնածություններից՝ նշելով, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր: Մնացել են երկու թեկնածուներ՝ փաստաբան եւ նախկին պետավտոտեսուչ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։