ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Արցախի պողոտայից Էրեբունու փողոց տանող ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

0

Հոկտեմբերի 18-ին` ժամը 08:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայից դեպի Էրեբունու փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Opel, Jeep (վարորդ՝ Տ․ Ա․) և Lada (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Lada մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

The post Արցախի պողոտայից Էրեբունու փողոց տանող ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.