ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարի զեկույցը
Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։