ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ալեն Սիմոնյանը չեխ գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ներկայացնելով Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

0

Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանում` հանդիպելով երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպման սկզբում Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը կրկին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին տարեսկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ ցուցաբերված ջերմ ընդունելության համար` հավելելով, որ այս հանդիպումն իրենց նախկին հանդիպման շարունակությունն է: ՀՀ ԱԺ նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերոջը ջերմ ընդունելության համար` նշելով, որ նման հանդիպումներն էլ ավելի են ամրացնում երկկողմ բարեկամական կապերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակի: Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը հատուկ շեշտադրմամբ խոսել է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումներից ու երկրում իրականացվող բարեփոխումներից` նշելով, որ Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Ալեն Սիմոնյանը չեխ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին` ներկայացնելով Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ առկա տնտեսական ներուժին` նշելով, որ կա այն իրացնելու լայն հնարավորություն: