ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ֆուտբոլի զարգացումն, իհարկե, մեր առաջնահերթ խնդիրներից է, բայց Ֆեդերացիայում կադրային հարցերը մեր իրավասության տիրույթում չեն. Ժաննա Անդրեասյան

0

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի անհաջող խաղերից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հեռացման՝ երկրպագուների պահանջին․

«Ֆուտբոլի ֆեդերացիան ունի հասարակական կազմակերպություն է, նախագահին ընտրում է ընդհանուր ժողովը, իսկ նրանց կառավարող մարմինը գործադիր կոմիտեն է։ Այդ երկու մարմիններն են իրավասու նման հարցեր քննարկելու և որոշումներ կայացնելու համար։ Ինչ վերաբերում է մեզ՝ որպես սպորտի ոլորտում լիազոր մարմին, ֆուտբոլի զարգացումն, իհարկե, մեր առաջնահերթ խնդիրներից է։

Սպորտի ռազմավարությամբ էլ առանձին գրված է, որ ֆուտբոլի զարգացման ծրագիր պիտի լինի։ Սա նշանակում է, որ մենք ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պիտի քննարկենք ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցերը։ Բայց կադրային հարցերը մեր տիրույթում չեն, և կարծում եմ, որ մասնագետները պետք է նման քննարկումների արդյունքում նաև առաջարկներ անեն»,- ասել է նա։