ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Սկսեցինք դպրոց կառուցել, պարզվեց դա անել չգիտենք, կպարզվի՝ խոսել էլ չգիտենք, որովհետև 15-րդ րոպեից աթոռները հшգցնnւմ ենք իրար գլխի. Փաշինյան

0

Այսօր Կառավարության նիստում խոսելով սելեկտիվ աբորտների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու օրակարգի հարց պետք է լինի, որովհետև դա յուրաքանչյուր քաղաքացու այսօրվա, վաղվա և ապագայի վրա ազդող գործոն է, որը պետք է  հաշվի առնենք, պետք է խոսենք ի վերջո:

«Այն մոտեցումը՝ լավ եկեք այս թեմայի, այն թեմայի մասին չխոսենք, չխոսելու քաղաքականությունը, մանավանդ, ժողովրդավարության պայմաններում չի կարող ուղղակի գործել: Այլ բան, երբ խոսելու առիթներ ենք փնտրում և ստեղծում, մի իքս պահի պարզվում է, որ մենք խոսել չգիտենք:

Այն, որ սկսեցինք դպրոց կառուցել, տեսանք դպրոց կառուցել չգիտենք, սկսեցինք ինչ-որ բաներ անել, տեսանք դա էլ չգիտենք, հեսա կպարզվի, որ խոսել էլ չգիտենք, որովհետև հենց սկսում ենք խոսել 15-րդ րոպեից աթոռներն առնում ենք ու հագցնում իրար գլխի»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ սա շատ լուրջ պրոբլեմ է: «Մենք մեր պրոբլեմների խորությունը չենք գիտակցում, չենք էլ գիտակցի երբեք և պետք է վերադառնանք բովանդակություններին: Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է գնանք, շարժվենք առաջ, հակառակ դեպքում,  հասկանալի չի, թե ինչ է լինելու»,- շեշտեց նա: