ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Մենք շահագրգռված ենք Ղազախստանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ. Վահագն Խաչատուրյան

0

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Kazinform գործակալությանը տված հարցազրույցում  մանրամասներ է ներկայացրել Ղազախստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության հեռանկարային հնարավորությունների, ինչպես նաև կարծիք հայտնել երկու երկրների առջև ծառացած ժամանակակից մարտահրավերների մասին:

«25 տարի առաջ ստորագրվեց Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը, որտեղ նախանշվեցին մեր համագործակցության հիմնական առաջնահերթությունները: Ես կարող եմ ասել, որ այն տվեց իր արդյունքները, և այժմ Հայաստանն ու Ղազախստանը բարեկամ երկրներ են, որոնք երկար տարիների բարեկամական հարաբերություններ ունեն և այժմ շարունակում են համագործակցել մեր երկրների և մեր ժողովուրդների կենսագործունեության բոլոր ոլորտներում:

Դա վերաբերում է տնտեսությանը, մշակույթին, նոր տեխնոլոգիաներին, երկկողմ և բազմակողմ հարաբերություններում քաղաքականությանը։ Շատ կարևոր է, որ երկրների ղեկավարներն այժմ շարունակում են մեր դարավոր բարեկամական հարաբերությունները և դրանք օգտագործում են մեր երկրների զարգացման համար, օգնում միմյանց և հաշվի առնում այն դժվարությունները, որոնք մենք հիմա ապրում ենք, հատկապես՝ Հայաստանը»,- նշել է Խաչատուրյանը: 

ՀՀ նախագահը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Աստանայում կայացած հանդիպմանը․«Այս տարի մեզ հնարավորություն տրվեց Ալմաթիում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի  արտգործնախարարների հանդիպում, որտեղ նրանք կարողացան քննարկել խաղաղության համաձայնագրի շուրջ հարցերը, որոնք դեռևս լուծված չեն։ Պարոն Տոկաևի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք ստեղծված իրավիճակը։ Ղազախստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել իր հարթակը»,- նշել է նա։

Խոսելով Հայաստանի տնտեսության մասին՝ ՀՀ նախագահը նշել է․ «Ղազախստանի հնարավորությունների պաշարը հսկայական է, ու թեև Հայաստանի տնտեսությունը շատ ավելի փոքր է Ղազախստանի տնտեսությունից, բայց, միևնույն է, կան ոլորտներ, որտեղ մենք նույնպես կարող ենք մասնակցել Ղազախստանի տնտեսության զարգացմանը։ Այդ մասին մենք խոսել ենք պարոն Տոկաևի հետ, հստակեցրել ենք մի քանի կոնկրետ հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Օրինակ՝ լոգիստիկայի խնդիրը՝ «Միջին միջանցքի» միացումը Հայաստանի Հանրապետության, ավելի ճիշտ՝ մեր տարածաշրջանի հետ։

Դրանք կլինեն նոր հնարավորություններ. ապրանքները ցամաքային ճանապարհով կընթանան Վրաստանի, Հայաստանի, Իրանի, Թուրքմենստանի, Ղազախստանի տարածքով, այնուհետև՝ դեպի արևելք՝ Չինաստան և հակառակ ուղղությամբ»,- նշել է նա։

Խաչատուրյանն ընդգծել է՝ պետք է գտնել լավագույն տարբերակը՝ տնտեսության զարգացման, ժողովուրդների,  քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար։