ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկոսը կանխատեսել է՝ ովքեր կլինեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստները Մեսսիի ու Ռոնալդուի ժամանակաշրջանից հետո

0

LiveScore-ի պատվերով Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկոս, դոկտոր Թոմ Քրոուֆորդը թարմացրել է իր ալգորիթմը՝ որոշելու համար, թե ով կդառնա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից հետո։

Առաջատարը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է՝ 86 վարկանիշով։ Երկրորդն՝ «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը (84), իսկ «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը (82) զբաղեցրել է երրորդ տեղը։

Վերլուծելով տվյալները՝ բոլոր ցուցանիշները, դոկտոր Քրոուֆորդը կարող է կանխատեսել յուրաքանչյուր ֆուտբոլիստի ապագա ներուժը՝ ելնելով նրանց կարիերայի ուղուց և ձեռքբերումներից:

Մինչ Մբապեն, Ֆիլ Ֆոդենը և Լամին Յամալը հետևում են Մեսսիի «ուղուն», Ջուդ Բելինգհեմը, Էրլինգ Հոլանդը և Խուլիան Ալվարեսը ցուցադրում են Ռոնալդուի «ուղին»: