ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայաստանն առաջին մեդալն է ապահովել

0

Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի  մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Մրցաշարի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակիչում հաղթեց վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ Քառորդ եզրափակիչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։