ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Նյու Յորքում 6 տարվա դադարից հետո կայացել է Victoria’s Secret-ի շոուն. հեռուստադիտողները «դժգոհ» են մնացել (լուսանկարներ)

0

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում 6 տարվա դադարից հետո կայացել է հանրահայտ Victoria’s Secret Fashion Show-ն, որը, սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, այնքան էլ չի տպավորել հեռուստադիտողներին: Շատերը սոցցանցերում գրված մեկնաբանություններում շոուն որակել են «ձանձրալի» և «անփայլ»: Ոմանք նշել են, որ շոուից այլ սպասելիքներ ունեին և ցանկանում էին նախորդ տարիների պես շքեղ ցուցադրություն տեսնել:

Երեկոյի ընթացքում բեմ են բարձրացել նաև տրանսգենդեր մոդելներ՝ Վալենտինա Սամպայոն և Ալեքս Կոնսանին: 

Միևնույն ժամանակ Victoria’s Secret-ի ուշագրավ նորույթներն են ներկայացրել շոուի վետերաններ Ալեսանդրա Ամբրոսիոն, Թայրա Բենքսը, Ադրիանա Լիման, Թեյլոր Հիլը, Բարբարա Փալվինը, Ջիջի և Բելլա Հադիդները:

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Շերը, Blackpink-ի անդամները: