ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Այս տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ կապված մահվան 26 դեպք է գրանցվել

0

Այս տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ կապված մահվան 26 դեպք է գրանցվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ։

«Դրանից 6-ը՝ սպանություն է, 4-ը՝ հակառակորդի կողմից սպանություն է, 4-ը՝ ավտովթարի հետևանքով գրանցված դեպքերն են, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 5 դեպք է գրանցվել, թռչող սարքերի կամ թռիչքների նախապատրաստման շահագործման կանոնները խախտելու հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, մարտական ավտոմեքենա վարելու կանոնները խախտելու 1 դեպք է գրանցվել։ Գրանցվել է նաև դժբախտ պատահարի մեկ դեպք և հիվանդության 3 դեպք»,- ասաց  Վարդապետյանը։ 

The post Այս տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ կապված մահվան 26 դեպք է գրանցվել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.