ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 16 կետի շուրջ համաձայնության են եկել. Ալեն Սիմոնյան

0

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են խաղաղություն հաստատելու հարցում։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահն այդ մասին ասել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ունեցած ելույթում։ 

«Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ։

Կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին: Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է: Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար: Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»,- ասել է Սիմոնյանը: 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ ներառելով մինչ օրս համաձայնեցված 16 հոդվածները։

«Մենք բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն, երեք հոդվածի համար այդ բովանդակությունն ի սկզբանեի հետ համեմատած մասամբ է համաձայնեցված, այսինքն, 13 պլյուս 3, այսինքն, 16 հոդվածով պայմանագիր», – նշել էր Փաշինյանը:

Փաշինյանը հստակեցրել էր, որ խաղաղության պայմանագիրն ի սկզբանե ունեցել է 18 հոդված, սակայն ապաշրջափակման հոդվածը հանվել է: Մնացած 17 հոդվածներից մեկն, ըստ Փաշինյանի, առհասարակ համաձայնեցված չէ: 

The post Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 16 կետի շուրջ համաձայնության են եկել. Ալեն Սիմոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.