Iran Air-ը չեղարկել է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա
ԵՄ նոր պատժամիջոցների հայտարարումից ժամեր անց Թեհրանի առաջատար Iran Air ավիաընկերությունը չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի Եվրոպա՝ ուղևորներին որոշման մասին տեղեկացնելով SMS հաղորդագրության միջոցով: Ուղևորները տեքստային հաղորդագրություն են ստացել Իրանի մայրաքաղաքի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից՝ տեղեկանալով, որ իրենց թռիչքները եվրոպական ուղղություններով չեղարկվել են:
Օդանավակայան զանգահարելուց հետո՝ ավիաընկերության հետ կապ հաստատելու համար, օպերատորը նրանց ասել է, որ պատճառը կապված է ավիաընկերության դեմ ԵՄ պատժամիջոցների հետ, հայտնում է euronews.com-ը:
Երկուշաբթի ԵՄ-ն իրանական երեք ավիաընկերություններին՝ Iran Air-ին, Mahan-ին և Saha-ին ավելացրել է իր ցուցակում՝ նոր պատժամիջոցներ կիրառելով դրանց դեմ: