ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Պարզվել է երեկ Երևանում՝ Իսակովի պողոտայում, դանակահարությունից մահացած տղամարդու ինքնությունը

0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը:

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն է:

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպանության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ դեպի Երևան տանող հատվածում գործող գազաբենզալցակայանի հարևանությամբ եղած ավտոլվացման կետում հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ սրբիչ, և կան կասկածներ, որ նշված հատվածը նույնպես կապ ունի տեղի ունեցած սպանության հետ:

Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներն ունեին տեղեկություններ ենթադրյալ կասկածյալի ինքնության մասին և թե ինչ մակնիշի մեքենայով էր նա հեռացել դեպքի վայրից: