Երևանը 4 նոր պատվավոր քաղաքացի ունի
Երևանի 2806-ամյակի առթիվ՝ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին շնորհվեցին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։
Նախագիծը հաստատվեց Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ: