ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Հս. Կորեան պայթեցրել է դեպի Հրվ. Կորեա տանող ճանապարհները

0

Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) պայթեցրել է իր տարածքում միջկորեական ճանապարհների մի քանի հատվածներ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը` հղում անելով Միացյալ շտաբների պետերի հայտարարությանը։

Պաշտոնական Փհենյանը նախազգուշացրել էր, որ մտադիր է «ամբողջովին անջատել» Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայից։ Երկրները միացված են ճանապարհներով և երկաթգծերով, որոնք նախկինում ըկալվում էին որպես դրանց միջև համագործակցության խորհրդանիշներ։

Օրերս Հյուսիսային Կորեայի բանակը հայտարարել էր, որ կձեռնարկի «էական ռազմական քայլ»՝ ամբողջությամբ կտրելով երկրի տարածքը հարևան Հարավային Կորեայից: Հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնապես չեղարկել է Հարավային Կորեայի հետ խաղաղ վերամիավորման ձգտող երկարամյա քաղաքականությունը: Հայտարարությունում ասվում էր, որ Հյուսիսային Կորեայի տարածքում գտնվող ճանապարհներն ու երկաթուղիները, որոնք կապված են հարավին, ամբողջությամբ կկտրվեն՝ փակելով մուտքը սահմանի երկայնքով:
 
Ըստ հարավկորեական բանակի՝ հունվարից ի վեր Փհենյանն ուժեղացրել է իր սահմանային պաշտպանությունը՝ ականապատելով տարածքները, հակատանկային թակարդներ կառուցելով և ապամոնտաժելով երկաթուղային ենթակառուցվածքները: